Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցը


որոնում կայքում
առաջ
"Երիտասարդ իրավապաշտպանների վերապատրաստում և ցանցի ստեղծում" ծրագիր
[10.04.2010]
2010 թվականի մարտի 1-ից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրականացնում է "Երիտասարդների ներգրավումը Հարավային Կովկասի իրավապաշտպանական շարժման մեջ" The National Endowment for Democracy/NED ֆոնդի կողմից 2010 թ. մարտ-օգոստոս ամիսների համար:



Ծրագրի նպատակն է` բարձրացնել երիտասարդների դերը իրավապաշտպանական շարժման մեջ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ծրագրի նպատակին հասնելու համար կազմակերպությունը կիրականացնի հետևյալ քայլերը`


1. ձևավորել մարդու իրավունքների պաշտպանության միասնական մեխանիզմներ և գործիքներ Հարավային Կովկասի երիտասարդների համար:
2. ձևավորել մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին` կազմված Հարավային Կովկասի տարածաշրջանի ներկայացուցիչներից, մասնավորապես` Հայաստանից` 8 մասնակից, Վրաստանից` 8 մասնակից, Ադրբեջանից` 4 մասնակից, Հարավային Օսեթիայից` 4 մասնակից, Աբխազիայից` 4 մասնակից, Լեռնային Ղարաբաղից` 4 մասնակից:



Ծրագրի տևողությունը երեք տարի է, որի ընթացքում կազմակերպությունը պլանավորում է իրականացնել հետևյալ գործողությունները`



1. 2010 թ. հունիսին ձևավորել մարդու իրավունքների մոնիթորինգի խումբ` կազմված Հարավային Կովկասի տարածաշրջանի 36 երիտասարդներից:
2. 2010 թ. օգոստոսի 1-7-ը կազմակերպել "Մարդու իրավունքների մոնիթորինգ ոստիկանություն - քաղաքացի հարաբերություններում" թեմայով դասընթաց:
3. 2010 թ. օգոստոս–դեկտեմբեր ամիսներին Հարավային Կովկասի տարածաշրջանում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Հարավային Օսեթիա, Աբխազիա, Լեռնային Ղարաբաղ) իրականացնել մարդու իրավունքների միասնական մոնիթորինգ ոստիկանություն - քաղաքացի հարաբերություններում:



4. Ծրագրի երկրորդ տարվա հինգերորդ ամսում (2011 թ.) կազմակերպել "Մոնիթորինգի արդյունքների ամփոփում և Հարավային Կովկասում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ տարածաշրջանային այլընտրանքային զեկույցի պատրաստում" թեմայով դասընթաց:
5. Ծրագրի երկրորդ տարվա յոթերորդ ամսում (2011 թ.) կազմակերպել "Ինչպե՞ս իրականացնել լոբբինգ և շահերի պաշտպանություն" թեմայով դասընթաց:
6. Ծրագրի երկրորդ տարվա յոթերորդ ամսում (2011 թ.)տպագրել այլընտրանքային զեկույց Հարավային Կովկասի տարածաշրջանում մարդու իրավունքների վերաբերյալ ոստիկանություն - քաղաքացի հարաբերություններում:
7. Կազմել առաջարկությունների փաթեթ օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ:

8. Ներկայացված առաջարկությունների փաթեթի լոբբինգի կազմակերպում Հարավային Կովկասի 6 երկրներում` սկսած ծրագրի երկրորդ տարվա ութերորդ ամսից:
9. Ծրագրի 3-րդ տարվա 6-րդ ամսում Հայաստանում կազմակերպել կոնֆերանս մարդու իրավունքների իրավիճակի ներկայացման նպատակով:
10. Կազմել տարածաշրջանային մոնիթորինգի խմբի հետագա գործողությունների պլան (ծրագրի առաջարկ):



* * *



"Մարդու իրավունքների մոնիթորինգ ոստիկանություն - քաղաքացի հարաբերություններում" դասընթաց



'Երիտասարդ իրավապաշտպանների վերապատրաստում և ցանցի ստեղծում" ծրագրի շրջանակներում 2010 թվականի օգոստոսի 1-7-ը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրականացնում է դասընթաց "Մարդու իրավունքների մոնիթորինգ ոստիկանություն - քաղաքացի հարաբերություններում" թեմայով: Մասնակիցները ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ մարդու իրավունքների մոնիթորինգի վերաբերյալ, Մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամի (Վարշավա, Լեհաստան) փորձագետների օգնությամբ կմշակեն մոնիթորինգի պլան: Նրանք կմասնակցեն մարդու իրավունքների մոնիթորինգի գործիքների ստեղծմանը, ինչպես նաև կմշակեն մոնիթորինգի իրականացման պլանը: Դասընթացի մասնակիցերը ստացված գիտելիքներն ու հմտությունները կկիրառեն գործնականում` իրենց բնակության վայրերում իրականացնելով ոստիկանություն-քաղաքացի հարաբերությունների հինգամսյա մոնիթորինգ:



Բոլոր ծախսերը, ներառյալ դասընթացի մասնակիցների տրանսպորտային, հյուրանոցային և սննդի ծախսերը, ինչպես նաև մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ տրանսպորտային ծախսերը և մոնիթորների հոնորարները, կհոգա կազմակերպությունը:



Մասնակցության համար անհրաժեշտ չափորոշիչները.



o մասնակիցները պետք է լինեն նշված երկրներից` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ, Հարավային Օսեթիա և Աբխազիա,
o մինչև 30 տարեկան,
o պատրաստակամ` ներգրավվելու մարդու իրավունքների պաշտպանության գործունեության մեջ, մասնավորապես` ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում,
o մարդու իրավունքի ոլորտում ունեցած փորձը առավելություն է,
o ոչ-հասարակական կազմակերպության մեջ ներառված լինելը առավելություն է,
o միջանձնային, հաղորդակցման և բանակցման գերազանց հմտություններ,
o ստեղծագործական, կողմնորոշվելու, անալիտիկ վերլուծության կարողություններ,
o առանձին, ինչպես նաև թիմում աշխատելու կարողություն,
o անգլերենի կամ ռուսերենի իմացություն,
o պատրաստ` մասնակցելու ծրագրի բոլոր փուլերին:



Հայցադիմումի ընթացակարգը: Խնդրում ենք ուղարկել ձեր հետաքրքրվածության դիմում - հայտերը և ինքնակենսագրականները /CV/Resume/ hcav@hcav.am էլեկտրոնային հասցեին ռուսերեն կամ անգլերեն լեզուներով նշելով թեման`“Training and networking for young human rights activists”.



Դասընթացի հետաքրքրվածության դիմում-հայտերը ընդունվում են 2010 թ. ապրիլի 7-ից մինչև 2010 թ. մայիսի 20-ը:


Հետադարձ կապ


Եթե ունեք հարցեր ծրագրի կամ դասընթացի վերբերյալ, ապա կարող եք կապվել Արթուր Սաքունցի կամ Օֆելյա Զալյանի հետ հետևյալ էլեկրոնային հասցեով` hcav@hcav.am կամ կարող եք զանգահարել` +374 322 4 22 68 հեռախոսահամարով: Ուրախ կլինենք օգնել Ձեզ և աջակցել:



Բաժանորդագրում

բաժանորդագրում
չեղյալ հայտարարել բաժանորդագրումը
Copyright © 2009 - 2024 | All Rights Reserved