Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցը


որոնում կայքում
առաջ
Ցանցի անդամները հանդիպեցին ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի տնօրեն, դեսպան Լենարչիչի հետ
[11.04.2010]
 2010թ. ապրիլի 6-ին ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի տնօրեն, դեսպան Յ. Լենարչիչը և ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի Մարդու իրավունքների խորհրդատու Բ. Մորուան հանդիպեցին ցանցի Հայաստանի անդամներին: Հանդիպմանը մասնակցեցին նաև ներկայացուցիչներ Ցանցի միջազգային գործընկեր ցանցից` Հյուման Ռայթս Հաուզ հիմնադրամից, և Վրաստանում համակարգող կազմակերպություն հանդիսացող Մարդու իրավունքների կենտրոնից: 

Ցանցի անդամները թարմ տեղեկատվություն հայտնեցին ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ին հարավային կովկասում իրավապաշտպանների իրավիճակի և ցանցի աշխատանքների մասին: Անդամները նաև իրենց ուշադրությունը սևեռեցին 2008թ. հետընտրական խախտումների և քաղաքական ընդդիմության հետապնդումների հարցերի վրա: Մասնակիցների կողմից նաև քննարկվեցին այդ դեպքերից հետո ԺՄԻԳ-ի կողմից իրականացված Դատավարությունների մոնիտորինգի արդյունքները:

Հանդիպման ավարտին, դեսպան Լենարչիչը հետաքրքրություն հայտնեց Ցանցի հետ հետագա համագործակցության առումով:

Բաժանորդագրում

բաժանորդագրում
չեղյալ հայտարարել բաժանորդագրումը
Copyright © 2009 - 2024 | All Rights Reserved