Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցը


որոնում կայքում
առաջ
Ադրբեջան: Amnesty international-ը սկսում է արշավ ի աջակցություն դատապարտված բլոգերների
[21.07.2010]
Amnesty international
 միջազգային կազմակերպությունը սկսել է արշավ ի աջակցություն երիտասարդ բլոգերներ Ադնան Հաջիզադեի և Էմին Միլլիի, ովքեր, ինչպես կարծում են մարդու իրավունքներով զբաղվող ակտիվիստները, դատապարտվել են ազատազրկման կեղծ մեղադրանքներով:
 
Amnesty international 
միջազգային կազմակերպության կայքում տեղադրվել է Հաջիզադեի լուսանկարը, իր և բլոգեր Միլլիի ձերբակալման մասին պատմությունը: Այնտեղ նշված է, որ նրանց ձերբակալման և դատապարտման պատճառը իրենց քաղաքական գործողություններն են և սոցիալական ցանցերում Ադրբեջանում տիրող կոռուպցիայի վերաբերյալ տեսանյութի հրապարակումը: Մասնավորապես, տեսանյութը կրում էր հեգնական բնույթ, այն մի ավանակի մասին է, որը գնվել է Գերմանիայում տասնյակ հազարավոր եվրոներով: Դրանից հետո, բլոգերները մեղադրվել են խուլիգանության մեջ, և դատապարտվել են: Այնուամենայնիվ, 
Amnesty international-ը
 նշում է, որ  և’ հետաքննությունը, և’ դատարանը չապացուցեցին նրանց մեղքը: Կայքի այցելուներին առաջարկվում է ստորագրել նամակ` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նամակում մտահոգություն է հայտնվում “Խղճի բանտարկյալներ” Հաջիզադեի և Միլլիի ճակատագրի վերաբերյալ, ովքեր հայտնվեցին ճաղերի ետևում  ինքնաարտահայտման ազատության իրենց իրավունքի իրականացման համար:
Հանգամանքների վերաբերյալ անհնար է ստանալ որևէ մեկնաբանություն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից: Այնուամենայնիվ, ավելի վաղ, աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը բացառել էր  բլոգերների ձերբակալման որևէ քաղաքական ենթատեքստ` նշելով, որ նրանք դատապարտվել են քրեական հանցանքի համար:


http://azerbaidgan.eng.kavkaz-uzel.ru/



Բաժանորդագրում

բաժանորդագրում
չեղյալ հայտարարել բաժանորդագրումը
Copyright © 2009 - 2024 | All Rights Reserved