Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցը


որոնում կայքում
առաջ
Վրաստան: վրացական հասարակական կազմակերպությունների դիմումը Վրաստանում Եվրոմիության պատվիրակության ղեկավար Պրն. Պեր Իկլանդին
[29.07.2010]


ՙԱրա՚(ոչ)  հասարակական շարժումը հիմնադրվել է երեք տարբեր կազմակերպությունների կողմից 2010 թ.-ի մարտի 10-ին: Շարժումը հիմնականում գործունեություն է ծավալում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում. քաղաքական և անօրինական կերպով ձերբակալվածների իրավունքների պաշտպանություն, իշխանական կառույցներում խախտումների, չինովնիկների(իշխանության ներկայացուցիչների) անօրինական գործողություններ և անօրինական բիզնես գործարքներ, իրավապահ մարմինների կողմից կատարված բռնություններ, սոցիալապես անապահով քաղաքացիների շահերի  պաշտպանություն:

Հիմնադրվելուց ի վեր կազմակերպությունը բացահայտել է բազմաթիվ խախտումներ բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի բիզնես գործարքների, քաղաքական հետապնդումների, իրավապահ մարմինների կրիմինալ գործողությունների և կառավարությունում տիրող ներքին իրավիճակի վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոնշյալը` որևէ արտասովոր բան չկա նրանում, որ իշխանությունները սկսել են քաղաքականորեն հետապնդել շարժմանը: Ինչևէ, այս անգամ դա կոծկվել է քրեական հետապնդման դիմակի տակ: 2010թ.-ի հուլիսի 11-ին, մոտ ժամը 3-ին ՙԱրա՚ հասարակական շարժման ղեկավար Լևան Չիտաձեն, նրա գործընկեր Լևան Քոչլոշվիլին և նրանց ընկեր Իրիքլ Բուտիաշվիլին(վերջինս  չի հանդիսանում շարժման անդամ) խոսում էին ՙՄոսկվա՚ փողոցում գտնվող իրենց տան բակում, երբ Չիտաձեն և Քոչաշվիլին ձերբակալվեցին քաղաքացիական հագուստով ոստիկանի կողմից: Ոստիկանը ցույց չի տվել նույնիսկ ծառայողական փաստաթղթերը կամ ձերբակալելու թույլտվությունը, նա նույնիսկ չի բացատրել ձերբակալման պատճառը: Նա վիրավորել է նրանց և բերման  ենթարկել համար 5 ոստիկանական բաժանմունք:

Ինչպես հետագայում պարզվեց, ոստիկանը Լևան Մգելաձեն էր: Ձերբակալվածներին չեն բացատրել իրենց ձերբակալելու պատճառը 2 ժամ:
Լանգինոս Բոլկվաձեյի,  Էմիլ Կուպրավայի, Իոսեբ Տատենաշվիլի և Լևան Մգելաձեի միջև շփման ժամանակ նույնիսկ գողության պատասխանատուները զննության են ենթարկվել:  Հետաքրքրաշարժ է, որ երրորդ անձը` Իրիքլ Բուտիաշվիլին, որ ՙԱրա՚-ի անդամ չէր, չձերբակալվեց: Փորձ էր արվել նրան ձերբակակել հետո, որպես միակ վկա նրան չեզոքացնելու համար, սակայն փորձը տապալվել էր, և երկու ակտիվիստները պատասխանատվության էին ենթարկվել անհնազանդության համար, ինչի համար նրանց տեղափոխել էին մեկուսարան, ապա տուգանել 400  լարի:

 Կարևոր է նշել, որ հինգերորդ ոստիկանական բաժանմունքից մեկուսարան տեղափոխելու ընթացքում միայն մի մեղադրյալին էին հեռախոսից օգտվելու իրավունք տվել: Հետագայում դատարանը նույնիսկ հաշվի չի առել նրանց միջնորդությունները: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ դատական նիստի ժամանակ երկու ոստիկանները` Լոնգինոս Բոլկվաձեն և Իոսեբ Տատենաշվիլին, հանդես են եկել որպես  ձերբակալողներ, մինչդեռ այդ Լևան Մգելաձեն էր, ով ակտիվ կերպով իրականացնում էր ձերբակալությունը: Ոստիկանները նաև փոխեցին իրենց վկայությունները դատարանում և նիստի պաշտոնական արձանագրությունը ևս համապատասխանաբար փոխվեց:

Կուզենայինք, որ դուք զննեիք  այս դեպքը և արձագանքեիք Ձեր հնարավորությունների սահմաններում: Հուսով ենք հնարավոր կլինի կազմակերպել հանդիպում, որտեղ մենք կարող ենք տրամադրել ավելի մանրամասն տեղեկատվություն այս և նմանատիպ այլ դեպքերի վերաբերյալ:


Ներքոստորագրյալներ`

ՙԱրա՚ հասարակական շարժում 
Սահմանադրության 42-րդ հոդված 
Նախկին քաղբանտարկյալները մարդու իրավունքների համար
Մարդու իրավունքների կենտրոն
Բազմազգ Վրաստան
ՙանօրինական ազատազրկվածների միություն՚ հասարակական շարժում

Բաժանորդագրում

բաժանորդագրում
չեղյալ հայտարարել բաժանորդագրումը
Copyright © 2009 - 2024 | All Rights Reserved