Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցը


որոնում կայքում
առաջ
Վրաստան: Շվեյցարական կառավարությունը ապաստան է տրամադրել Վախթանգ Կոմախիձեյին
[30.07.2010]
Շվեյցարական կառավարությունը հուլիսի 26-ին քաղաքական ապաստան է տրամադրել լրագրող Վախթանգ Կոմախիձեյին: Ինչպես Media.ge-ին հայտնեց Կոմախիձեն, վերոնշյալ տեղեկատվությունը Շվեյցարիայի կառավարությունը հաստատել է դեռ միայն բանավոր տեսքով: Փախստականի օրինական կարգավիճակը հայտնի կդառնա մի քանի օրից: Կոմախիձեյի հայտարարությամբ` այն վեց ամիսների ընթացքում, երբ նա գտնվել է Շվեյցարիայի փախստականների ճամբարում, շվեյցարական իշխանությունների ներկայացուցիչները երկու անգամ դիմել են իրեն ` հարցազրույց վերցնելու նպատակով, այլ բնույթի միջոցառումներ չեն անցկացվել:

Լրագրողը չափազանցեցված անվանեց վրացական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Շվեյցարիայի կառավարությունը նրան  ճանաչել է որպես  քաղաքական դրդապատճառներով հետապնդվող:
 
-Վրացական ԶԼՄ-ները գրել են, որ ինձ ճանաչել են հետապնդվող քաղաքական դրդապատճառներով և նման բաներ: Պաշտոնապես ոչ մի ճանաչում չի եղել: Պարզապես ես գիտեմ, որ ինձ ապաստան են տրամադրել: Ես չեմ տիրապետում այլ լրացուցիչ տեղեկատվության իմ պաշտոնական կարգավիճակի մասին և  չեմ ուզում ժամանակից առաջ անցնել: Պաշտոնապես ինձ միայն ասել են, որ ապաստան են տրամադրել: Ինձ դեռ չեն բացատրել և ես, համապատասխանաբար, դեռ չգիտեմ, թե ինչպես է կոչվում իմ կարգավիճակը իրավական առումով, քանի որ ես չեմ տեսել ոչ մի փաստաթուղթ: Որքանով որ ինձ հայտնի է ապաստարան տրամադրելիս չի գրվում, թե այդ ապաստարանը քաղաքական է, հումանիտար, թե տնտեսական, համապատասխանաբար, մինչև  ինձ հաստատ չասեն, թե ինչպես է կոչվում իմ կարգավիճակը, չարժե խոսել մանրամասների մասին: Ես չեմ ուզում բացատրություններ տալ շվեյցարական կառավարության որոշման վերաբերյալ,-ասաց Վախթանգ Կոմախիձեն:

Լրագրողը ավելացրեց, որ դեռ պարզ չէ` կարող է արդյոք իր ընտանիքի անդամներին ևս տեղափոխել Շվեյցարիա:

Վեց ամիս առաջ, երբ  Վախթանգ Կոմիխիձեն գտնվում էր Ժնևում, դիմել էր շվեյցարական կառավարությանը իրեն քաղաքական ապաստան տրամադրելու համար, այն բանից հետո, երբ, ըստ լրագրողի,  իշխանությունները սպառնացել են մաքրել հաշիվները իր և իր ընտանիքի անդամների հետ` իր լրագրողական գործունեության պատճառով: Սպառնալիքը հետևել է այն բանին, երբ Վախթանգ Կոմախիձեն սկսել է աշխատել ֆիլմի վրա, որի բովանդակությունը հիմնվելու է անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Օսեթիայում իր նկարահանած կադրերի վրա և որը վերաբերելու է 2008թ.-ի օգոստոսյան պատերազմին: 

Վախթանգ Կոմախիձեի խոսքերով ֆիլմի վրա աշխատելն անհնարին է փախստականների համար նախատեսված ճամբարի պայմաններում:

-Ես սպասում եմ, թե երբ կկարողանամ դուրս գալ այս դժողքից և  պատրաստ լինեմ աշխատելու: Այստեղ (փախստականների ճամբարում) ես չունեմ աշխատանքային պայմաններ,-ասաց լրագրողը:


  աղբյուրը` 

 





Բաժանորդագրում

բաժանորդագրում
չեղյալ հայտարարել բաժանորդագրումը
Copyright © 2009 - 2024 | All Rights Reserved