Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցը
Էյնուլլա Ֆաթուլայևը բաց նամակ է ուղղել նախագահ Ալիևին
[12.08.2010]
“Realniy Azerbaijan” և “Gundelik Azerbaijan” թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլայևը, ով գտնվում է անազատության մեջ, բաց նամակ է գրել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին: Նամակը տպագրվել է 2 մասով Ազադլիք թերթում օգոստոսի 6-ին և 7-ին:
Ֆաթուլայևը նամակում շեշտում է, որ նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ փորձեց արդարացնել իր ձերբակալությունը` հուլիսի 22-ին մամուլի ազգային օրվա ժամանակ իր ելույթում օգտագործելով “Դա աններելի է” արտահայտությունը:
“Այդպիսի լրագրողը տեղ չունի ո’չ լրագրության, ոչ էլ հասարակության մեջ: Ես ինքս եմ պատճառ հանդիսացել այսպիսի ագրեսիվ հայտարարության համար, որը արվել է 2008թ. փետրվարի 8-ին: Այնուամենայնիվ, այս հայտարարությունը աններելի էր”,- շեշտել է Ֆաթուլաևը Իլհամ Ալիևին ուղղված նամակում: Ֆաթուլաևը գրում է, որ ինքը հույս ուներ ազատ արձակվել անմիջապես Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից ընդունված որոշումից հետո: Սակայն նա հասկացավ, որ սխալվել է` լսելով պատասխանը “ Դա աններելի է”:
“Ես ուզում եմ շեշտել, որ ես ներման կարիք չունեմ Ստրասբուրգյան դատարանի որոշումից հետո: Ես չեմ ուզում ներված լինել այս որոշմամբ կամ առանց այս որոշման, քանի որ ես ոչնչով մեղավոր չեմ իմ ժողովրդի և պետության աչքերում:
“Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշման 175 դրույթի համաձայն` “Երկու մեղադրանքներն էլ անհիմն են եղել Ֆաթուլաևի նկատմամբ վճիռ կայացնելու համար”: “Արդյո°ք դա բավարար կերպով հասկանալի չէ”,- հարցնում է Էյնուլլա Ֆաթուլաևը: Նա ավելացրել է, որ հույս ունի` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կընդունի նմանատիպ որոշում իր դեմ ներկայացված վերջին մեղադրանքի կապակցությամբ:
“Հուլիսի 22-ին, ազատ մամուլի օրը, դուք նորություն եք տարածում այն մասին, որ լրագրողը իրավունք չունի հարցազրույց վերցնել Լեռնային Ղարաբաղում: Թույլ տվեք հարցնել` համաձայն ո°ր օրենքի: Որտե°ղ է դա սահմանված: Համաձայն ո°ր օրենսդրության: Միջազգային իրավունքը սահմանում է, որ տեղեկատվությունը պետք է տարածվի առանց սահմանափակումների և մեր պետությունը դա ստորագրել է: Ձեր հրամանը ձեր իրական զգացմունքների ակնհայտ արտացոլումն է ազատության,լրագրողների ազատության և անաչառ մամուլի նկատմամբ: Դուք չեք կարող հրամայել լրագրողներին: Ես եմ որոշում ինչն է հետաքրքիր ընթերցողների համար, այլ ոչ դուք: Սա իմ իրավունքն է: Ոչ մի շահ, թագավոր, բռնապետություն, գերիշխող համակարգ չի կարող խլել ինձանից իմ իրավունքը: Ես ստրուկ չեմ, Ես ազատ մարդ եմ: Ես կարող եմ սխալվել, սակայն ես փնտրում եմ ճշմարտությունը իմ սխալներում: Ի տարբերություն ձեր խաղալիք դատարանների` Ստրասբուրգյան դատարանը ընդունել է որոշում` “Էյնուլլա Ֆաթուլայևը ազատ է փնտրելու ճշմարտությունը: Նրա իրավունքը չի կարող խլվել նրանից”: Ո°վ է տվել ձեզ իրավունք գործել միջազգային դատարանի կամքին հակառակ”,- հարցնում է Ֆաթուլաևը Իլհամ Ալիևին ուղղված նամակում:
Օրացույց
Արխիվ
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|