Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցը


որոնում կայքում
առաջ
Կանադայում կյանքից անսպասելի հեռացել է հայ իրավապաշտպանը
[12.08.2010]
Օգոստոսի 11-ին, առավոտյան, Կանադայի Տորոնտո քաղաքում 38 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հելսինկյան Ասոցիացիայի մոնիտորինգային խմբի անդամ Արշալույս Հակոբյանը: Հակոբյանը գտնվում էր Կանադայում` կանադական իշխանություններից քաղաքական ապաստարան ստանալու նպատակով: Այդ քայլին գնալ նրան ստիպել է հայկական իշխանությունների կողմից  իրականացվող շարունակական հետապնդումները:

Հունիսի 5-ին, 2009թ.Հակոբյանը ձերբակալվել էր  հայ իրավապահ մարմինների կողմից այն բանից հետո, երբ հայտարարություն էր տարածել այն մասին, որ վերջինիս 2009թ. մայիսին Երևան ք. քաղաքապետի ընտրությունների ժամանակ անօրինական կերպով խոչընդոտել են իրականացնելու իր պարտականությունները որպես Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդ:
 
Հակոբյանը ձերբակալվել էր հունիսի 5-ին իր բնակարանում ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեղադրանքով, այն բանից հետո, երբ հրաժարվել էր հետևել 2 ոստիկաններին ոստիկանական բաժանմունք գնալու համար, ովքեր մտել էին նրա սենյակ և հանձնել անօրինական ծանուցագիրը:  Մինչ Հակոբյանի տեղափոխումը Կենտրոնի քննչական բաժին, նա ենթարկվել է ծեծի և անմարդկային վերաբերմունքի Երևանի կենտրոնի ոստիկանական բաժանմունքում: Փետրվարի 6-ին, 2010թ. Երևանի կենտրոն և նորք-մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Հակոբյանը անմեղ է ճանաչվել:

Ա. Հակոբյանը ունի կին և 2 մանկահասակ երեխա:

Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը նախկինում ակտիվ կերպով աջակցել է Արշալույս Հակոբյանին և իր ցավակցություններն է հայտնում Հակոբյանի ընտանիքին, մտերիմներին և գործընկերներին:

Բաժանորդագրում

բաժանորդագրում
չեղյալ հայտարարել բաժանորդագրումը
Copyright © 2009 - 2024 | All Rights Reserved