Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցը


որոնում կայքում
առաջ
Ցուցադրվեց Էռլինգ Բորգենի ֆիլմը Էյնուլլա Ֆաթուլաևի մասին
[27.09.2010]
 

Վիլնյուսում Ֆինլանդիայի Դեսպանատունը կազմակերպեց նորվեգացի կինոռեժիսոր Էռլինգ Բորգենի ֆիլմի ցուցադրումը ազատազրկման մեջ գտնվող Ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևի մասին:


 

Ինչպես տեղեկացնում է Թուրան գործակալությունը, միջացառմանը մասնակցում էին իրավապաշտպաններ Բելառուսից, Անգլիայից, Լատվիայից, Լիտվայից, Նորվեգիայից և Շվեյցարիայից: 28 րոպե տևողությամբ ֆիլմը ներկայացնում է Ադրբեջանում լրատվամիջոցների շուրջ տիրող իրավիճակը և, մասնավորապես, իրավիճակը ազատազրկված մեջ գտնվող Ադրբեջանի ամենահայտնի հետաքննող լրագրող և խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևի վերաբերյալ:

 Նախկինում Էռլինգ Բորգենը նկարահանել է ֆիլմ ադրբեջանցի լրագրող, “Մոնիտոր” շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի մասին, ով սպանվել է 2005թ.:

Այս տարվա մայիս ամսին կինոռեժիսորը այցելել է Ադրբեջան տեսաձայնագրություններ կատարելու Էյնուլլա Ֆաթուլաևի մասին պատմող դոկումենտալ ֆիլմի համար: Նա ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում, որտեղ բոլոր նյութերը բռնագրավվել են: Ուղեբեռից կորած այլ իրերի թվում կային ինֆորմացիա պարունակող սարքավորումներ, տեսաերիզների և լուսանկարների օրինակներ, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք պարունակում էին հիմնական տեղեկատվություն Էյնուլլա Ֆաթուլաևի գործի վերաբերյալ: Միջադեպը տեղի է ունեցել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, երբ Բորգենը և նրա գործընկերը մեկնում էին Օսլո: Բարեբախտաբար, նյութերի պատճենները ուղարկվել էին Օսլո մեկնումից առաջ, քանի որ մտահոգություններ կային հնարավոր սադրանքների վերաբերյալ` հայտնում է Թուրան գործակալությունը: 

Այժմ արդեն փակված “Realny Azerbaijan” և “Gundelik Azarbaycan” թերթերի հիմնադիր և գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևը ձերբակալվել է 2007թ. ապրիլի 20-ին և դատապարտվել 8 ու կես տարվա ազատազրկման զրպարտության, ահաբեկչության, էթնիկ ատելության և հարկերից խուսափելու մեղադրանքներով:

2008թ. հունիսին Ադրբեջանի գերագույն դատարանը մերժեց Ֆաթուլաևի բողոքը: Ֆաթուլաևը բողոքարկել է Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որի որոշման համաձայն` Ադրբեջանը պարտավոր է ազատել Ֆաթուլաևին և վճարել նրան 25.000 եվրո փոխհատուցում:

Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ դատարանի որոշման հիման վրա պահանջել են ազատել Ֆաթուլաևին: Նրանք կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպական դատարանի որոշումը: Այնուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունները հայց են ներկայացրել Եվրոպական դատարան բողոքարկելու դատարանի որոշումը:


 


Բաժանորդագրում

բաժանորդագրում
չեղյալ հայտարարել բաժանորդագրումը
Copyright © 2009 - 2024 | All Rights Reserved