South Caucasus Network of Human Rights Defenders


Saytda axtarış
İrəli
ԱՄՆ Պետքարտուղար Հ. Քլինթոնի նամակը ուղղված հայ իրավապաշտպաններին
[31.08.2010]
24 օգոստոսի, 2010 թ.

Հարգելի ընկերներ,
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հուլիսի 5−ի Ձեր նամակի համար, որտեղ դուք եւ Ձեր գործընկերները Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի հայաստանյան անդամ ՀԿ−ներից ինձ հետ կիսում էիք Ձեր մտահոգություններն առ այն, որ Հայաստանի համար հույժ կարեւոր են բարեփոխումները մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտներում: Բարեբախտաբար, Հայաստանում կա ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը պատրաստ է իր մասնակցությունը բերել այս հիմնարար խնդիրներին ուղղված հարցերում եւ եռանդագին աշխատել՝ բարելավելու քաղաքացիական միջավայրը բոլոր հայաստանցիների համար՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, մասնագիտությունից կամ հանգամանքներից:

Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի կառավարության եւ ժողովրդի հետ աշխատելու իր հանձնառությանն` ուղղված տարածաշրջանում ընդհանուր նպատակների ամրապնդմանը, որոնք ներառում են խաղաղությունը, կայունությունը, ժողովրդավարությունը եւ տնտեսական բարգավաճումը: Խիստ ողջունելի է, որ դուք մեծապես կարեւորում եք այն, որ ազատ խոսքի, ժողովրդավարական արտահայտման եւ մարդու իրավունքների հարցում  պետության կողմից ապահովվող պաշտպանությունը օգնում է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության խթանմանը: Ինչքան ավելի մեծ պաշտպանվածություն է ապահովվում, այնքան ավելի կայուն ու անվտանգ է միջավայրը երկրի համար` ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու հարցում:
      
Միացյալ Նահանգներն հավատացած է, որ այն նույն արժեքները, որ ծնունդ են տվել մեր պետությանը` որպես բաց ու ակտիվ ժողովրդավարության, ուր անսասան է հարգանքը մարդու իրավունքների, այդ թվում հստակ հանձնառությունը մամուլի ազատության ապահովման հանդեպ, ազատ եւ ծաղկուն հասարակության հիմքն են կազմում եւ հույժ կարեվոր են Հայաստանի ապագայի համար: Մենք պաշտպանում ենք այդ արժեքները եւ կշարունակենք մեր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն այդ արժեքների Հայաստանում եւ ողջ աշխարհում:


Հարգանքով՝ 

Հիլարի Ռոդհեմ Քլինթոն
                                                                       աղբյուրը`www.asparez.am
                                                                                   

Təqvim

Arxiv

May 2024
B.e Ç.a Ç C.a C Ş В
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31   

Sorğu

Copyright © 2009 - 2024 | All Rights Reserved