Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցը


որոնում կայքում
առաջ
Վրաստան: Եվրոպայի Խորհուրդի Խոշտանգումների դեմ Հանձնաժողովը քննադատում է Մարդու իրավունքների իրավիճակը Վրաստանում:
[23.09.2010]
 

Եվրոպայի Խորհուրդի Խոշտանգումների դեմ Հանձնաժողովը քննադատում է Մարդու իրավունքների իրավիճակը Վրաստանում: 

Եվրոպայի Խորհուրդի Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի զեկույցը, հանձնաժողովի կողմից Վրաստան իր 4-րդ հերթական այցի վերաբերյալ, որը տեղի ունեցավ 2010թ. փետրվարի 5-15-ը, հրապարակվեց Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Գիորգի Թագուշիի կողմից:  Համաձայն օմբուդսմենի` զեկույցում շեշտը դրվում է քրեակատարողական հիմնարկներում գոյություն ունեցող խնդիրների վրա, մասնավորապես, գերբնակեցվածության և բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիմնախնդիրների վրա: Քննադատության է ենթարկվել նաև կալանավայրերում երկարաժամկետ տեսակցությունների հնարավորության վերացումը: Հանձնաժողովը  Քսանի #7 քրեակատարողական հիմնարկում գոյություն ունեցող  պայմանները համարում է անմարդկային:

Համաձայն օմբուդսմենի` քրեակատարողական հիմնարկներում առողջապահության խնդիրը լուրջ քննադատության տեղիք է տալիս: Համաձայն զեկույցի` քրեակատարողական համակարգի միակ առաջընթացը ինֆրաստրուկտուրայի վերականգնումն է և բժշկական միջոցների/ապրանքների ստուգումը: Իրավիճակը Ասաթիանի հոգեբուժական բաժանմունքում նույնպես մտահոգիչ է:

Հանձնաժողովը խոսել է նաև դրական կողմերի մասին: Ոստիկանական բաժանմունքների ինֆրաստրուկտուրայի բարելավումը գնահատվել է դրական կերպով: Ինչպես նաև, իրավական աջակցության տրամադրման ծառայությունների ստեղծումը, բարեփոխումները, որոնք կատարվել են արդարադատության համակարգում անչափահասների նկատմամբ և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտում խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի առկայությունը: Զեկույցը հանձնարարականների հետ միասին արդեն ուղարկվել է Վրաստանի կառավարությանը: 

Աղբյուրը` www.interpressnews.ge 



 


Բաժանորդագրում

բաժանորդագրում
չեղյալ հայտարարել բաժանորդագրումը
Copyright © 2009 - 2024 | All Rights Reserved